5142 դիտում

Լրագրողների 2-րդ միջազգային մրցաշար. Երեւանը կընդունի 6 երկրի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 26-ին Երեւանը երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալելու է Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը:

Հետաքրքիր ու յուրօրինակ մրցաշարում այս անգամ ելույթ են ունենալու Լիտվայի, Լատվիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի լրագրողական թիմերը: Հայաստանից ներկայացված կլինի երկու թիմ՝ Երեւանից ու Գյումրիից:

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Երեւանի թիմի ավագ Դավիթ Ալավերդյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա զուտ միայն մարզական միջոցառում չէ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու զբոսաշրջիկների թվի աճն ապահովելն է: Փոքր բյուջեով մենք կարողանում ենք ավելի քան 100 լրագրող ընդունել մեր երկրում եւ, ինչպես նկատեցինք նախորդ տարի, նրանք մեծ բավականություն ստացան: Մեկնելով իրենց երկրներ՝ բազմաթիվ դրական հրապարակումներ գրեցին ու անընդհատ հարցնում էին, թե երբ ենք կազմակերպելու հաջորդ մրցաշարը:

Դիմեցինք մեր աջակիցներին ու շատ ուրախ ենք, որ նրանք օգնեցին մեզ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել մրցաշարը:

Հյուրերի մի մասը վաղն արդեն կժամանի Հայաստան, մյուսները կլինեն մայիսի 25-ին: Արդեն 26-ին ժամը 12:00-ից «Փյունիկ» ակումբի դաշտերում կկայանան հանդիպումները: Մրցաշարը լինելու է շրջանաձեւ, բոլոր թիմերը կխաղան միմյանց դեմ, իսկ հանդիպումները կտեւեն 15 րոպե:

Մենք պատահական չենք ընտրել մրցաշարի անցկացումն այս օրերին: Ասեմ, որ մրցաշարը նվիրելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին: Հյուրերից մի մասը մնալու է Երեւանում նաեւ մայիսի 28-ին եւ ներկա է գտնվելու 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հայաստանի առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար, Երեւանի թիմի մարզիչ Կարեն Գիլոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդհանրապես, տարբեր երկրներում լրագրողների միջեւ սպորտային միջոցառումներ կազմակերպելու ավանդույթ կա, բայց դրանք տեւում են մեկ կամ երկու անգամ: Միայն Լիտվայում է, որ ավելի քան 10 տարի ֆուտբոլային մրցաշար է կայանում: Մենք նույնպես ցանկանում ենք Երեւանի մրցաշարը դարձնել ավանդական:

Առաջին անգամ ամեն ինչ շատ լավ էինք կազմակերպել, մեր բոլոր հյուրերը գոհ մնացին, հետաքրքիր նյութեր պատրաստեցին Հայաստանի մասին: Նշեմ, որ հիմա էլ ամբողջովին պատրաստ ենք:

Բացի զուտ ֆուտբոլային մրցաշարից մենք նաեւ շրջայց ենք կազմակերպել լրագրողների համար: Մայիսի 27-ին նրանց տանելու ենք Սեւան ազգային պարկ:

Հաղթողը ստանալու է փոխանցիկ գավաթ, իսկ մրցանակակիրները՝ մեդալներ: Բացի այդ էլ մեր գործընկերները մրցանակներ են սահմանել մասնակիցների համար, կպարգեւատրվեն նաեւ լավագույն ֆուտբոլիստները:


ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան Տելեգին

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք միշտ լավ հարաբերություններ ունենք լրատվամիջոցների հետ, պատահական չէ, որ այս անգամ էլ հաճույքով համաձայնեցինք դառնալ գլխավոր հովանավոր: Մեր բանկն էլ ունի իր թիմը, որը միշտ տարբեր մրցաշարերի է մասնակցում, մենք ներգրավված ենք սպորտի մեջ:

Կիսում ենք այս մրցաշարի գաղափարները, այն հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում է անցնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին