exclusive
1379 դիտում

1-ին Գավաթի հետեւից. «Գանձասար-Կապանի» ու «Ալաշկերտի» եզրափակիչը


Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert


Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալու է Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ հանդիպումը:

Միմյանց դեմ մրցելու են «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը»: «Գանձասար-Կապանը» մինչ եզրափակիչ հասնելը 1/4 եզրափակչում 2 հանդիպումներում 4:0 ու 3:0 հաշիվներով ուժեղ է եղել «Արարատ-Մոսկվայից», ապա կիսաեզրափակչում 1:1 խաղացել ու 1:0 հաշվով ուժեղ եղել «Շիրակից»:

Լուսանկարը` FC Gandzasar


«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյան

Ամեն անգամ խաղադաշտ ենք մտնում հաղթելու համար: Եզրափակչում էլ փորձելու ենք լավ արդյունքի հասնել ու հաղթել: Թիմը շատ լավ է պատրաստված ու մոտիվացված, տղաներն իրար լավ են հասկանում ու գիտեն, ինչ է պետք անել: Պետք է պայքարենք ու լավ խաղանք:

Լուսանկարը` FC Alashkert


«Ալաշկերտն» իր հերթին հաղթարշավը սկսել է 3:1 հաշվով տարած խաղով «Արցախի» դեմ, ապա հաջողությունը կրկնել 2-րդ անգամ՝ 6:0: Հաջորդ փուլում թիմը մրցել է «Բանանցի» դեմ ու 2 խաղում էլ առավելության հասել նույն 1:0 հաշվով:

«Ալաշկերտը» նախկինում երբեք Հայաստանի գավաթակիր չի դարձել, չի խաղացել նաեւ եզրափակչում: Իսկ «Գանձասար-Կապանը», երբ դեռ կրում էր «Գանձասար» անունը, 2013-2014 թթ. 2-րդն է եղել՝ եզրափակչում 1:2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպման սկիզբը Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին