1273 դիտում

«Արսենալը» Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչում է ու սպասում է մրցակցին


Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Arsenal


«Արսենալը» Եվրոպայի Լիգայի պատասխան խաղում էլ ուժեղ է եղել «Միլանից»: Այս անգամ սեփական հարկի տակ Արսեն Վենգերի սաներն առավելության են հասել 3:1 հաշվով:

Հաշիվը հյուրերն են բացել, «Միլանին» առաջ է մղել Հական Չալխանողլուն, սակայն 4 րոպե անց զինագործները հավասարեցրել են այն: Գոլի հեղինակ է դարձել Դենի Ուելբեկը, որը դուբլ է ձեւակերպել: Մեկ անգամ էլ աչքի է ընկել Գրանիտ Ջական:

Երկու հանդիպումների արդյունքում Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթել է 5:1 հաշվով ու դուրս եկել Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ, որի վիճակահանությունը կայանալու է այսօր:

«Մրցաշարի հիմնական ֆավորիտն «Ատլետիկոն» է, ամեն դեպքում այդ մասին չենք մտածում, քանի որ դա մեզնից կախված չէ: Եթե մադրիդյան թիմը լինի մեր մրցակիցը, դեռ ժամանակ ունենք, կպատրաստվենք: Կարողացել ենք վերգտնել մեզ Անգլիայի Լիգայի գավաթից հետո ու հիմա կարեւոր բանի վրա ենք կենտրոնանում»,- նշել է Վենգերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին