2557 դիտում

ՖԻՖԱ-ում խուճապ է Աշխարհի առաջնության բոյկոտի պատճառով


Լուսանկարը` fifa.com


ՖԻՖԱ-ի ղեկավարությունն անհանգստացած է, որ մի շարք երկրների որոշել են բոյկոտել 2018-ի ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Իսպանական AS-ը գրում է, որ ՖԻՖԱ-ում շատ լավ հասկանում են, որ անախորժությունները գնալով ավելանալու են: Այն խուճապի մեջ է, քանի որ բարձրաստիճան ղեկավարները շարունակում են լռություն պահպանել: Դա վտանգի տակ է դնում Աշխարհի առաջնությունը:

Իրավիճակն առավել սրվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ անգլիական թագավորական ընտանիքի անդամներն ու բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ռուսաստանում չեն աջակցելու իրենց թիմին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին