Ապրիլ 24, 2024
4236 դիտում

Վենգեր. Իմ թիմին ցանկանում եմ Չեմպիոնների Լիգայում տեսնել


Լուսանկարը` standard.co.uk


Վաղը Եվրոպայի Լիգայի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալելու է «Միլանին»: Առաջին խաղում Արսեն Վենգերի սաները 2:0 հաշվով առավելության էին հասել, գոլերից մեկն էլ խփել էր Հենրիխ Մխիթարյանը:

Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը նշել է, որ ցանկանում է իր թիմին Չեմպիոնների Լիգայում տեսնել.

«Այս տարվա Եվրոպայի Լիգան շատ ուժեղ է, նայեք «Միլանին», «Բորուսիային», «Ատլետիկոյին»:  Շատ լավ թիմեր կան, մրցաշարն առավել քան երբեւէ ուժեղ է»,- ասել է մարզիչը:

Նա ընդգծել է, որ միշտ փորձում է  ուժեղագույն կազմը ընտրել, որպեսզի կարողանան արդյունքի հասնել:

Իսկ հայ կիսապաշտպանի մասին Վենգերն ասել է հետեւյալը. «Նրան լավ են ընդունել: Մխիթարյանը գիտեր, ինչպես պահել իրեն: Երբեք չեմ զարմանում, երբ խաղացողների մոտ ստացվում է: Անցյալում ունեցած հաջողությունները մեզ համար ոչինչ չեն նշանակում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին