Ապրիլ 25, 2024
1591 դիտում

Բլատտեր. Ֆուտբոլի ԱԱ-ն աշխարհի թիվ մեկ իրադարձությունն է


Լուսանկարը` unilad.co.uk


ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը բացառիկ հարցազրույց է տվել ու խոսել այս տարի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունից:

Նա նշել է, որ մրցաշարը ոչ մի դեպքում Ռուսաստանից տեղափոխել չի լինի. «Ֆուտբոլն ինքնին մեծ երեւույթ է: Նրա մեջ համարյա 2 մլրդ մարդ է ներգրավված, ֆուտբոլի ԱԱ-ն էլ թիվ մեկ իրադարձությունն է, այն ավելի շատ են նայում, քան Օլիմպիական խաղերը: Պատկերացրեք, որքան ժամանակ է տեւում ԱԱ-ին նախապատարստվելը»,- sport-express.ru-ին ասել է Բլատտերը:

Նա հրավեր է ստացել Ռուսաստանի նախագահից ու առաջնության ընթացքին հետեւելու է որպես նրա հյուր: Բլատտերին արգելված է ֆուտբոլային գործունեություն ծավալել.

«Ես որեւէ դատարանով չեմ դատապարտված: Որոշումը սպորտային է, ինչպես որակազրկում են մրցավարին կամ մարզիկին: Ամեն ինչ կանենք, որ այն չեղարկվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին