1872 դիտում

«Արսենալի» 3:0 հաշվով հաղթանակն ու Մխիթարյանի հերթական գոլը


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Ուոթֆորդի» նկատմամբ:

8-րդ րոպեին հաշիվը բացել է Շկոդրան Մուստաֆին, 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

 

Ապա գոլի հեղինակ է դարձել Մխիթարյանը, նա էլ գոլային փոխանցումը ստացել է Օբամեյանգից: Հայ կիսապաշտպանն «Արսենալի» կազմում իր 2-րդ գոլն է գրանցել: 

 

«Ուոթֆորդը» հնարավորություն է ունեցել կրճատել հաշիվը, սակայն Տրոյ Դինին չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը:

 

«Արսենալը» վաստակել է 48 միավոր ու մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին