2526 դիտում

Մարկոս Պիզելին մեկ շաբաթ է մարզվում է «Ակտոբեի» հետ


Լուսանկարը` fc-aktobe.kz


Մարկոս Պիզելին արդեն մեկ շաբաթ է մարզվում է ղազախական «Ակտոբեում»:

Նա իր նախկին թիմին է միացել փետրվարի 5-ին: Նախատեսվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պայմանագիր կկնքի այս շաբաթ:

«Ակտոբեն» Բելեկում ուսումնամարզական հավաք է անցկացնում ու այսօր ստուգողական խաղում ուժերն է չափելու վրացական «Շուքուրա» ակումբի հետ:

Պիզելին «Ակտոբեում» հանդես է եկել նաեւ 2014-2015 թթ.: 2017 թվականի փետրվարին նա դատին է տվել ակումբին՝ պահանջելով իրեն հասանելիք 64 մլն տենգե պարտքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին