4013 դիտում

Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում ինձ եմ տեսնում


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեսկզբի ասուլիսում ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ես ունեմ ծրագրեր, որոնք կատարել եմ ու շարունակելու եմ կյանքի կոչել: Ես չեմ տեսնում այն մարդուն, ով իմ ստեղծածի վրա կարող է մի բան ավելացնել կամ գոնե չքանդել: ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին մեկ տարի կա, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հավակնել այդ պաշտոնին, թող ներկայացնի իր ծրագրերն ու մասնակցի ընտրություններին: Բայց ասեմ, որ ես ինձ եմ տեսնում այդ պաշտոնում»,-ասել է Հայրապետյանը:

Նա անդրադարձել է ազգային հավաքականին, որը հունվարի 24-ին կիմանա Ազգերի լիգայի մրցակիցներին: Հայրապետյանը նշել է, որ վիճակահանությունից հետո կներկայացնեն ծրագրերը. «Մրցակիցներին իմանալուց հետո հստակ կլինեն ծրագրերը եւ ընկերական հանդիպումների մասին ինֆորմացիա կտրամադրենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին