Մարտի 18-19-ին կայացավ Հայաստանի մինի-ֆուտբոլի առաջնության առաջին տուրը։
Սլավոնական համալսարանի արհեստական խոտածածկով մարզադաշտում կայացած խաղերի մեծ մասն աչքի ընկավ լարված, անզիջում պայքարով։
Մարտի 18-ին Հայաստանի լրագրողների հավաքականը մրցեց «Էսթինգ» թիմի հետ։ Եղանակային պայմանները, հատկապես՝ անձրեւը թույլ չտվեցին թիմերին ցուցադրել լավագույն խաղը, այնուամենայնիվ, լրագրողներն ամբողջ խաղի ընթացքում լավ պաշտպանվեցին, իսկ դրվագներից երկուսում կարողացան օգտագործել ընձեռված հնարավորությունները եւ հաղթել 2-0 հաշվով։
Մյուս խաղերում արձանագրվեցին հետեւյալ արդյունքները․
Փասարգադ – Ֆալկոնս 1-0
Սպիրիտ – Կոտայք 2 – 1
Ման Ռեդ – Արարատ 3-3
Աբովյան – Անի Պլազա 7-0
Նորակերտ – Շենգավիթ 2-2
Գրանդ Քենդի – Նորակերտ 6 -1
Խաղացանկին եւ մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորեւ։
Լուսանկարը` Armenian Mini football Federation
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: