Ֆրանսիական «Դիժոն» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու այդ թիմում:
«Ես գիտեմ, որ «Դիժոնի» ներկայացուցիչները Ֆրանսիա-Հայաստան խաղի ժամանակ հետեւել են իմ խաղին: Ես համաձայնվեցի տեղափոխվել այստեղ, որովհետեւ հասկանում էի, որ «Օլիմպիկում» դժվար է տեղ գտնել հիմնական կազմում: Այս թիմը լավ որակներ ունի, ես էլ ցանկանում եմ որքան հնարավոր է օգնել վերջինիս դուրս գալ առաջին Լիգա»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Անդոնյանը:
Ֆուտբոլիստը նշել է, որ ամառվանից հետեւում է «Դիժոնի» խաղերին, սկսել է ճանաչել խաղացողներին, իրեն դուր է գալիս թիմի փիլիսոփայությունն ու անհամբեր սպասում է, թե երբ է խաղադաշտ դուրս գալու:
Ֆրանսիայի 2-րդ Լիգայում հանդես եկող «Դիժոնը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: