Հայաստանի ազգային հավաքականի ու Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանն ասել է, որ հպարտությամբ է կրում Հայաստանի ընտրանու մարզաշապիկը:
«Անչափ հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ նախնիների երկիրը: Շատ հաճելի էր տեսնել ուրախ երկրպագուների ու նրանց համար ինչ-որ լավ բան անել: Փորձի պակասը, որն ունեի ակումբում, լրացրի հավաքականում»,- «Օլիմպիկի» պաշտոնական կայքին ասել է Անդոնյանը:
Նա անդրադարձել է նաեւ իր ակումբին ու նշել, որ Մարսելո Բիելսայի գալուց հետո երիտասարդներին ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել. «Հուսամ, որ ես նույնպես ավելի հաճախ կհայտնվեմ խաղադաշտում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: