Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին:
40-ամյա դարպասապահը ցանկանում է խաղալ, սակայն որ ակումբում, դեռ հայտնի չէ:
«Ես սովոր եմ, որ «Դինամոյի» հետ պայմանագիրը երկարաձգում եմ առաջնության ավարտից հետո՝ մայիսին կամ էլ հունիսին: Երիտասարդներն են շտապում շուտ պայմանագիր կնքել, իմ դեպքում ամեն ինչ այլ է»,- sport-express.ru-ին ասել է Բերեզովսկին:
Դարպասապահի խոսքով, պետք է պարզել արդյոք նա պետք է «Դինամոյին» կամ որեւէ այլ ակումբի: Նա չի համարում, որ այս մեկ տարվա ընթացքում թուլացել է, սակայն հնարավոր է գտնվեն մարդիկ, որ հակառակը մտածեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: