Ապրիլ 19, 2024
1531 դիտում

Շախմատիստներն՝ ի պաշտպանություն պաշտոնից ազատված Բաբուջյանի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանին: Նրա փոխարեն նշանակվել է Նորայր Հովհաննիսյանը:

Այս մասին Mediamax Sport-ին տեղեկացրել են մի խումբ շախմատիստներ եւ ի պաշտպանություն Բաբուջյանի հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը:

«Բաբուջյանը մարզադպրոցը ղեկավարել է հիմնադրման օրվանից՝ 2015 թվականից: Մարզադպրոցի սաները հաջողություններ են գրանցել հայաստանյան ու միջազգային մրցաշարերում: Երեւան քաղաքի շախմատի մարզադպրոցների բոլոր մրցաշարերում Մալաթիա-Սեբաստիայի շախմատի դպրոցը միշտ հաղթող է ճանաչվել:

Լեւոն Բաբուջյանի անհիմն նկատողությունների արդյունքում ազատումը վնաս կհասցնի մարզադպրոցին ու մանկապատանեկան շախմատին:

Գաբրիել Սարգսյան՝ շախմատի համախարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր

Արտաշես Մինասյան՝ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, մանկապատանեկան հավաքականի ավագ մարզիչ, գրոսմայստեր

Տիգրան Պետրոսյան՝ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր

Արման Փաշիկյան՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի Օլիմպիադայի փոխչեմպիոն, գրոսմայստեր»:

Mediamax Sport-ը Բաբուջյանի հեռացման պատճառները փորձում է ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից եւ գրոսմայստերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին