Ապրիլ 24, 2024
2445 դիտում

Պատանեկան ԵԱ-ում հայ շախմատիստները 4 մեդալ են նվաճել


Լուսանկարը` անձնական արխիվից


Անթալիայում ավարտված պատանիների շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել:

Մ-18 տարեկանների պայքարում չեմպիոնի կոչումը առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճել է Մարիամ Մկրտչյանը: Նա մրցաշարն ավարտել է 8,5 միավորով:

Տղաների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Մամիկոն Ղարիբյանը, նա վաստակել է 6,5 միավոր: Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Էմին Օհանյանը, որը հանդես է եկել Մ-16 տ. պայքարում ու իր ակտիվում ունեցել 7 միավոր:

4-րդ մեդալն էլ Հայաստանի համար ապահովել է Բենիկ Ագասարովը (Մ-14 տ.), նա եւս կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին