673 դիտում

Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ հռչակվել է պատանիների Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` FIDE


Պատանիների Աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը ապահովել է չեմպիոնությունը նաեւ Եվրոպայի առաջնությունում:

Անթալիայում ընթացող մրցաշարի Մ-18 տարեկանների պայքարում նա ավարտից մեկ տուր առաջ վաստակել է 7,5 միավոր ու մրցակիցների համար դարձել անհասանելի: Շախմատիստուհին սեւ խաղաքարերով առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ:

Մ-18 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանն առաջատար դիրքից նահանջել է 3-րդ հորիզոնական, նա իր ակտիվում ունի 6 միավոր: Առաջին տեղում 7 միավորով Ռուսաստանը ներկայացնող Ռուդիկ Մակարյանն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին