exclusive
1627 դիտում

Հովհաննիսյանի ու Տեր-Սահակյանի զրույցը. Վերհիշում են Օլիմպիադան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամռանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հիանալի ելույթներ ունեցավ Համաշխարհային Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Մեր թիմից Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Mediamax Sport-ի համար վերհիշել են Օլիմպիադան, խոսել իրենց հույզերից, օնլայն շախմատից ու այլ հետաքրքիր թեմաներից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել. Ռոբերտ, դու պարբերաբար խաղում ես «Կարմիր, թե սեւ»: Կպատմե՞ս դրա մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոբերտ. Մրցաշարերին չեմ մասնակցում, որովհետեւ նպատակ չունեմ պրոֆեսիոնալ դառնալ: Խաղն ինձ դուր է գալիս դեդուկտիվ մտածելակերպի համար, մրցակցելու հնարավորություն է տալիս, շփվում եմ ընկերներիս հետ: Ես էլ գիտեմ, որ դու ազատ ժամանակդ սիրում ես թատրոն կամ կինո գնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել. Հնարավորության դեպքում գնում եմ ներկայացումներ դիտելու, գրքեր եմ սիրում կարդալ: Մի քանի օրից ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն է սկսվում, բոլոր ֆուտբոլասերների, այդ թվում ինձ համար, իսկական տոն է լինելու: Գիտե՞ս, կարդացի, որ համակարգիչները որոշել են, որ եզրափակչում հանդիպելու են Պորտուգալիայի եւ Արգենտինայի հավաքականները: Ի՞նչ ես կարծում դրա մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոբերտ. Այդպիսի բաների լուրջ չեմ վերաբերվում, ի՞նչ է նշանակում՝ համակարգիչները որոշել են: Մարդիկ ֆուտբոլ են խաղալու ու ամեն ինչ որոշելու են խաղադաշտում: Իհարկե, կարող է այդպիսի բան տեղի ունենա, բայց հնարավոր չէ նախապես կանխագուշակել:

Շախմատիստների զրույցի շարունակությունը դիտեք տեսանյութում:



Գոհար Նալբանդյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին