Ապրիլ 24, 2024
786 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը Hoogeveen Open մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` Hoogeveenchess


Նիդերլանդների Հոխեվեյն քաղաքում ավարտվել է Hoogeveen Open շախմատային մրցաշարը:

Հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: 9 տուրում նա վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաեւ Նիկո Ցվիրսը (Նիդերլանդներ):

Հաղթողին շախմատիստները որոշել են թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում վերջերս Օլիմպիադայի արծաթե մեդալակիր դարձած Հովհաննիսյանն առավելության է հասել 1,5:0,5 հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին