656 դիտում

Մամիկոն Ղարիբյանը «Երեւան Օփեն»-ում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտվել է «Երեւան Օփեն» միջազգային շախմատային մրցաշարը: Հայ մասնակիցներից մրցանակային եռյակում տեղ է գտել միայն Մամիկոն Ղարիբյանը:

Նա 9 տուրերի արդյունքում վաստակել է 7 միավոր ու միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել հաղթող դարձած ռուս Սերգեյ Լոբանովին:

Վերջին տուրում Լոբանովը ոչ-ոքի է խաղացել իր հայրենակից Կլեմենտի Սիչեւի հետ, իսկ Ղարիբյանը հաղթել է վրացի Միխեյիլ Մչեդլիշվիլիին

Եռյակը 6,5 միավորով եզրափակել է Իրանը ներկայացնող Ամիռեզա Պուրամեզանալին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին