Ապրիլ 18, 2024
1074 դիտում

Էլինա Դանիելյանը ASVOe Pamhagen-ի կազմում դարձել է ակումբային ԵԱ-ի չեմպիոն


Լուսանկարը` European Chess Club Cup 2022


Ավստրական Մայրհոֆեն քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է ASVOe Pamhagen թիմը, որի կազմում հանդես է եկել նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը: Դանիելյանը տարել է 2 հաղթանակ, 4 ոչ-ոքի ու կրել 1 պարտություն:

Նա, Աննա Ուշենինան, Յուլիա Օսմակը եւ Ալեքսանդրա Մալցեվսկայան նվաճել են ոսկե մեդալներ:

Ավստրիական թիմը վաստակել է 12 միավոր ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին