Ապրիլ 26, 2024
803 դիտում

«ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի առաջատարը Տիգրան Պետրոսյանն է


Լուսանկարը` chessmood.com


Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» միջազգային շախմատային մրցաշարում արդեն կայացել է 3 տուր։

Այս պահին մրցաշարի առաջատարը լրացուցիչ ցուցանիշներով Տիգրան Պետրոսյանն է: Նա 3-րդ տուրում առավելության է հասել Արման Սահակյանի նկատմամբ ու վաստակել 3 միավոր:

Առանց պարտության են ընթանում նաեւ Շանթ Սարգսյանն ու Հայկ Երիցյանը, նրանք համապատասխանաբար ուժեղ են եղել Հովիկ Հայրապետյանից եւ Մամիկոն Ղարիբյանից:

Այս տարի «ՉեսսՄուդ»-ին մասնակցում են 11 երկրների մոտ 180 շախմատիստներ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ, գլխավոր մրցաշարի հաղթողը ստանալու է 2,5 մլն դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին