Ապրիլ 20, 2024
1000 դիտում

Ծաղկաձորում մեկնարկել է «ՉեսսՄուդ» միջազգային շախմատային մրցաշարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Ծաղկաձորում մեկնարկել է ու մինչեւ հոկտեմբերի 9-ն ընթանալու է «ՉեսսՄուդ» միջազգային շախմատային մրցաշարը։

Մասնակիցները պայքարելու են երկու՝ A եւ B խմբերում: Այս տարի հանդես են գալու 11 երկրների մոտ 180 շախմատիստներ: Ներկայացուցիչներ ունեն Հայաստանը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը, Իրանը, Իրաքն ու Ինդոնեզիան:

Հայ մասնակիցների թիվը մեծաքանակ է, նրանց թվում են Արման Փաշիկյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանն ու այլոք:

«ՉեսսՄուդ»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ: Գլխավոր մրցաշարի հաղթողը ստանալու է 2,5 մլն դրամ: Նախորդ տարի առաջին տեղը գրավել էր ռուս Ալեքսեյ Գոդանովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին