Ապրիլ 23, 2024
1230 դիտում

Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ հռչակվել է Աշխարհի չեմպիոն


Լուսանկարը` worldyouth2022.com


Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ հռչակվել է մինչեւ 18 տարեկանների Աշխարհի առաջնության հաղթող:

Նա Ռումինիայի Մամայա քաղաքում իր 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ու մրցակիցների համար դարձել անհասանելի: Մկրտչյանը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել լեհ Մարտինա Վիկարից:

Հայ շախմատիստուհին 10 միավոր ունի ու, անկախ 11-րդ պարտիայի արդյունքից, չեմպիոն է: 2-րդ տեղում ընթացող Բատ-Էրդենե Մունգունզուլը (Մոնղոլիա) 7,5 միավոր ունի:

Մ-16 տ. մրցաշարում Էմին Օհանյանը պարտություն է կրել ու 7,5 միավորով 3-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին