Ապրիլ 19, 2024
958 դիտում

Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը պատանեկան ԱԱ-ի առաջատարներն են


Լուսանկարը` worldyouth2022.com


Մարիամ Մկրտչյանն ավելի է մեծացրել իր առավելությունը Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվող շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունում:

Նա մինչեւ 18 տարեկանների մրցաշարում արդեն 9-րդ հաղթանակն է տարել ու դեռ անպարտելի է: 9-րդ տուրում Մկրտչյանը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել հնդիկ Կանիշկայից ու 9 միավոր վաստակել:

Նա 2-րդ տեղում ընթացող ղազախ Լիյա Կուրմանգալիեւային գերազանցում է 2 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

Մ-16 տ. մրցաշարում էլ առաջատար է դարձել Էմին Օհանյանը, նա վաստակել է 7,5  միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել հնդիկ Անանդ Պրանավին: 9-րդ տուրում Օհանյանը հաղթել է Անդրեյ Ֆիլիպին (Ռումինիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին