Ապրիլ 18, 2024
6160 դիտում

Օլիմպիադայի արդյունքներով Հայաստանի թիմն իրավունք է նվաճել մասնակցել ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում փոխչեմպիոն դառնալու շնորհիվ իրավունք է նվաճել մասնակցել Աշխարհի առաջնությանը:

Թիմի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանն այսօր ամփոփել է ելույթն ու նշել, որ Օլիմպիադան հաջող է դասավորվել իրենց համար:

«Երբ փոխչեմպիոն դարձանք, զարմացանք, որ մեզ մոտ ոչ մի էմոցիա չկա: Գնացինք հյուրանոց ու հաց էինք ուտում, երբ Մանուելը հարցրեց, թե նորմա՞լ է, որ չենք ուրախացել: Ռեալ հաղթող կարող էինք դառնալ, մրցաշարի գրեթե ողջ ընթացքում առաջատար էինք ու միգուցե նաեւ սա է պատճառը, որ մի քիչ տխրել էինք: Բայց, իհարկե, գիտակցում ենք, թե ինչքան մեծ արդյունք է սա մեզ համար»,-նշել է Փաշիկյանը:

Նա ավելացրել է, որ Օլիմպիադայի մեկնարկից կարճ ժամանակ առաջ թիմի ղեկը ստանձնելն իրեն չի խանգարել, քանի որ շատ լավ է ճանաչում շախմատիստներին:

«Մենք շատ լավ ընկերներ ենք, ողջ ընթացքում լավ մթնոլորտ է եղել: Փորձում էինք հեռահար ծրագրեր չկազմել, այլ պարզապես պատրաստվել հաջորդ խաղին: Թվում էր, թե վերջին երկու հանդիպումները լարված կլինեն, բայց նման բան չեղավ: Հաճելի էր, երբ բոլորը մոտենում ու հաջողություն էին մաղթում մեզ»,-ավելացրել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին