Ապրիլ 25, 2024
2809 դիտում

Արոնյան. Հայաստանն անհավանական նվաճում գրանցեց, ինչի համար հպարտ եմ


Լուսանկարը` FIDE


Այսօր շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում, որն ավարտվեց հնդկական Չեննայ քաղաքում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց արծաթե մեդալներ:

Առաջին անգամ երկար տարիներ անց Հայաստանը թիմային պայքարում հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի, որը փոխել է իր ֆեդերացիան ու ներկայացնում է ԱՄՆ-ը:

Նա էլ իր նոր հավաքականի կազմում մասնակցեց Օլիմպիադային եւ 17 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Արոնյանն իր կարծիքն է հայտնել մրցաշարի թիմերի մասին. «Անհավանական լավ հանդես եկան Ուզբեկստանի ու Հնդկաստանի 2-րդ թիմերն ու հատկապես ինձ համար՝ Հայաստանը: Այն նվաճեց արծաթե մեդալ ու այնքան մոտ էր ոսկուն: Անհավանական նվաճում է, ինչի համար հպարտ եմ: Հույս ունեմ՝ սենսացիոն ելույթն արժանիորեն կգնահատվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին