Ապրիլ 18, 2024
2198 դիտում

Հայաստանի կանանց հավաքականն Օլիմպիադան ավարտեց հաղթանակով


Լուսանկարը` FIDE


Հնդկական Չեննայում ավարտվեց շախմատի 44-րդ Համաշխարհային Օլիմպիադան:


Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ: Հայերը վաստակեցին թիմային 16 միավոր եւ ելույթն ավարտեցին 12-րդ տեղում:

Զավեն Անդրիասյանի թիմը տարավ 8 հաղթանակ ու կրեց 3 պարտություն: Հավաքականում հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:

Կանանց պայքարում Օլիմպիադային չեմպիոն 18 միավորով դարձավ Ուկրաինայի ընտրանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին