Ապրիլ 19, 2024
1169 դիտում

Հայաստանի ընտրանին հաղթեց Իսպանիային. Մեդալների գույնը դեռ պարզ չէ


Լուսանկարը` FIDE


Շուրջ երկու շաբաթ է Հնդկաստանը հայտնվել է համաշխարհային շախմատի ուշադրության կենտրոնում:

Չեննայում ընթանում է Համաշխարհային 44-րդ Օլիմպիադան եւ այսօր իմանալու ենք հաղթողներին:

Հայաստանի հավաքականը վերջին տուրում առավելության է հասել Իսպանիայի նկատմամբ՝ 2,5:1,5: Հաղթական միավոր Արման Փաշիկյանի թիմին բերել է Գաբրիել Սարգսյանը, որն առավելության է հասել Ալեքսանդր Շիրովի նկատմամբ:

Հրանտ Մելքումյան-Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս, Մանուել Պետրոսյան-Դավիդ Գիխարո եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Խայմե Սանտոս Լատասա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Հայաստանի ընտրանին վաստակել է թիմային 19 միավոր ու կդառնա չեմպիոն կամ փոխչեմպիոն: Ամեն ինչ կախված է Ուզբեկստանի թիմի ելույթից, որը դեռ չի ավարտել Նիդերլանդների հետ դիմակայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին