Ապրիլ 24, 2024
1048 դիտում

Օլիմպիադայում հայ-ադրբեջանական օր է. Կանանց մրցակիցը եւս «հարեւաններն» են


Լուսանկարը` FIDE


Չեննյաում ավարտին է մոտենում շախմատի Համաշխարհային Օլիմպիադան, արդեն կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի կանանց ընտրանին անհաջող ելույթից հետո հավաքվել է ու կարեւոր հաղթանակ գրանցել: Հայ շախմատիստուհիները 3:1 հաշվով ուժեղ են եղել Ռումինիայից:

Էլինա Դանիելյանից բացի, նա առաջին խաղատախտակի վրա զիջել է Իրինա Բուլմագային, բոլորը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանն ուժեղ է եղել Ալեսիա-Միխաելա Կիոլակուից, Մարիամ Մկրտչյանը՝ Էլենա-Լումինիտա Կոսմայից, իսկ Սուսաննա Գաբոյանը անգերազանցելի է եղել Միրունա-Դարիա Լեհաչի հետ պարտիայում:

Հայաստանը վաստակել է 14 միավոր ու ընթանում է 7-րդ տեղում, առաջատարը 15 միավոր ունեցող Լեհաստանն է:

10-րդ տուրում շախմատիստուհիները մրցելու են Ադրբեջանի հետ, որը 14 միավորով 6-րդն է: Կայանալու են Էլինա Դանիելյան-Գյունայ Մամազադա, Լիլիթ Մկրտչյան-Խանիմ Բալաջաեւա, Աննա Սարգսյան-Գովհար Բեյդուլաեւա եւ Սուսաննա Գաբոյան-Գյուլնար Մամադովա հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին