Չեննայում երեկ շախմատիստները Համաշխարհային Օլիմպիադայում անցկացրել են 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ընտրանու նկատմամբ, իսկ կանայք 0,5:3,5 հաշվով զիջել են Վրաստանին:
Հայ շախմատիստները նորից համառ պայքարով ու կամային բնավորությամբ են հանդես եկել: Գաբրիել Սարգսյանը կրկին առաջին խաղատախտակի վրա կարեւոր հաղթանակ է տարել: Մյուս խաղացողներն էլ ոչ-ոքիներ են գրանցել ու շարունակում են առաջատար լինել:
Մրցաշարի պաշտոնական կայքը ներկայացրել է տուրի լուսանկարները, որոնցում խաղացողների լարված դեմքերից երեւում է նրանց տրամադրվածությունն ու հաղթելու ցանկությունը:
Իսկ կանայք թեեւ զիջել են, սակայն զգացվում է, որ չեն հուսահատվել ու փորձելու են ամեն ինչ շտկել վերջին տուրերում: Էլինա Դանիելյանին անհնար է տեսնել առանց իր հուսադրող ժպիտի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: