Ապրիլ 25, 2024
3281 դիտում

Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանը մրցելու է Ուզբեկստանի դեմ


Լուսանկարը` ՖԻԴԵ


Համաշխարհային շախմատի Օլիմպիադայի ավարտին մնացել է ընդամենը 3 տուր: Այսօր մասնակիցները Չեննայում անցկացնելու են 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջատարն է 15 միավորով ու խաղալու է 3-րդ տեղում ընթացող Ուզբեկստանի հետ, որը 1 միավոր պակաս ունի:

 

Կայանալու են հետեւյալ պարտիաները՝ Գաբրիել Սարգսյան-Նոդրիբեկ Աբդուսատորով, Հրանտ Մելքումյան-Նոդրիբեկ Յակուբոեւ, Սամվել Տեր-Սահակյան-Ջավոխիր Սինդարով եւ եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Ջախոնգիր Վախիդով:

 

Կանանց ընտրանին երեկ 0,5:3,5 հաշվով զիջել է Վրաստանին ու 12 միավորով նահանջել է 9-րդ հորիզոնական: Այսօր շախմատիստուհիները հանդիպելու են Ռումինիային: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին