Հուլիս 20, 2025
4334 դիտում

Հայաստանի ընտրանին Օլիմպիադայում գրավել է 6-րդ տեղը


Լուսանկարը` FIDE


Թուրքական Կոնյա քաղաքում ավարտվել է շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային Օլիմպիադան:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի նկատմամբ: Արտաշես Մինասյանի սաները վաստակել են 12 միավոր եւ ելույթն ավարտել 6-րդ հորիզոնականում:

4-րդ խաղատախտակի վրա Մամիկոն Ղարիբյանը նվաճել է անհատական բրոնզե մեդալ:

Օլիմպիադայի ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին՝ 16 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը (14 միավոր), երրորդ՝ Չինաստանը (13 միավոր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին