Հուլիս 20, 2025
4804 դիտում

Մ-16 տ. Օլիմպիադայում այսօր կկայանա Հայաստան-Ադրբեջան դիմակայությունը


Լուսանկարը` FIDE


Մեկօրյա դադարից հետո այսօր թուրքական Կոնյա քաղաքում շարունակվելու է մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:

Այսօր հավաքականները խաղալու են երկուական պարտիաներ: Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում հանդիպելու է Ադրբեջանի ընտրանուն:

Շանթ Սարգսյանի մրցակիցը լինելու է Աբդուլա Գադիմբայլին, Արմեն Բարսեղյանն ուժերն է չափելու Մուհամադ Մուրադլիի, իսկ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը՝ Մուրադ Իբրահիմլիի եւ Գովհար Բեյդուլաեւայի հետ համապատասխանաբար:

7-րդ տուրում հայ շախմատիստների մրցակիցները դեռ հայտնի չեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին