Շախմատի մինչեւ 16 տարեկանների Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտություն է կրել՝ 1,5:2,5:
Հնդկաստանի դեմ կայացած դիմակայությունում հաղթանակ է տարել միայն Արմեն Բարսեղյանը, կես միավոր էլ վաստակել է Շանթ Սարգսյանը: Իսկ ահա Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը պարտություն են կրել:
Այժմ հայ շախմատիստները 6 միավորով նահանջել են 11-րդ հորիզոնական: Առաջատարները շարունակում են մնալ Բելառուսն ու ԱՄՆ-ն, որոնք ունեն 9-ական միավոր:
6-րդ տուրում Արտաշես Մինասյանի սաները հանդիպելու են Ադրբեջանի հավաքականին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: