Հուլիս 20, 2025
4620 դիտում

Մ-16 տ. Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթել է Պորտուգալիային


Լուսանկարը` FIDE


Շախմատի Օլիմպիադայի 4-րդ տուրը չափազանց հաջող է դասավորվել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի համար:

Թուրքական Կոնյայում ընթացող մրցաշարում հայ շախմատիստները 4:0 հաշվով առավելության են հասել Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ: Շանթ Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաղթել են մրցակիցներին ու վաստակել թիմային 6 միավոր:

Հայաստանի ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 6-րդ տեղում: Առաջատարները Բելառուսի եւ ԱՄՆ-ի թիմերն են, որոնք ունեն 8 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին