Հուլիս 20, 2025
4877 դիտում

Հայ շախմատիստները պարտությամբ են մեկնարկել Մ-16 տ. Օլիմպիադայում


Լուսանկարը` FIDE


Թուրքական Կոնյա քաղաքում մեկնարկել է մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:

Հայաստանի ընտրանին մեկնարկային պարտիայում պարտություն է կրել Շվեյցարիայից:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարել է Արթուր Դավթյանը, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Արմեն Բարսեղյանն ու Աննա Խաչատրյանը պարտություն են կրել:

Այսօր Հայաստանի ընտրանին ուժերն է չափելու Ղրղզստանի հավաքականի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին