Կալկաթայում ավարտվել է Tata Steel-ի կազմակերպած կայծակնային շախմատի մրցաշարը:
Լեւոն Արոնյանը 18 տուրում վաստակել է 12 միավոր ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Նա թայ-բրեյքում ուժեղ է եղել այս մրցաշարի արագ շախմատի հաղթող Հիկարու Նակամուրայից ու 12,5 միավորով զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նույնքան միավորով Նակամուրան երկրորդն է:
Ավելի վաղ Արոնյանն արագ շախմատում ելույթն ավարտել էր 2-րդ հորիզոնականում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: