Կալկաթայում երեկ կայացել է Tata Steel-ի կազմակերպած շախմատային մրցաշարի բացման արարողությունը:
Հնդկաստանում առաջին անգամ նման խոշոր մրցաշար կազմակերպած ընկերությունում վստահ են, որ այն անմոռանալի է լինելու ինչպես շախմատիստների, այնպես էլ այս մարզաձեւը սիրողների համար:
Այսօր կայանալու են արագ շախմատի առաջին երեք տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը նախ հանդիպելու է Հիկարու Նակամուրային, ապա Նիհալ Սարինին ու Վիշվանաթան Անանդին:
Շրջանաձեւ մրցակարգով կայանալու են արագ եւ բլից պարտիաներ, իսկ մրցանակային ֆոնդը կազմելու է 40,000 դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: