Tata Steel ընկերությունը Հնդկաստանում առաջին անգամ կազմակերպելու է շախմատի մրցաշար, որին մասնակցելու են լավագույն գրոսմայստերները:
Ինչպես հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը, մրցաշարը կայանալու է Կալկաթայում նոյեմբերի 9-14-ը: Հանդես են գալու ՖԻԴԵ-ի աղյուսակում ընդգրկված լավագույն 11 շախմատիստները, այդ թվում նաեւ Լեւոն Արոնյանը:
Շրջանաձեւ մրցակարգով կայանալու են արագ եւ բլից պարտիաներ, իսկ մրցանակային ֆոնդը կազմելու է 40,000 դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: