Խանտի Մանսիսկում ավարտվել է շախմատի Աշխարհի առաջնության 1-ին տուրը:
Էլինա Դանիելյանը 2-րդ անգամ է ոչ-ոքի արդյունք գրանցել Հունգարիան ներկայացնող Հոանգ Թանհի հետ պարտիայում: Շախմատիստուհիները հաղթողին որոշելու են թայ-բրեյքում:
Լիլիթ Մկրտչյանը նույնպես կես միավոր է վաստակել: Սակայն Աննա Ուշենինայի (Ուկրաինա) հետ 1-ին պարտիայում նա զիջել էր ու դուրս է մնացել հետագա պայքարից:
Նոկաուտ համակարգով անցկացվող ԱԱ-ում հանդես են գալիս 64 շախմատիստներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: