Հուլիս 21, 2025
4360 դիտում

Սարգսյանն ԱԱ-ի 9-րդ տուրից հետո է հավատացել, որ կարող է ոսկի նվաճել


Լուսանկարը` Facebook


Շանթ Սարգսյանը շախմատի մինչեւ 16 տարեկանների Աշխարհի առաջնության 9-րդ տուրից հետո է հավատացել, որ կարող է ոսկե մեդալ նվաճել:

«Բոլոր պարտիաներն էլ դժվար էին, մրցակիցներս էլ պայքարում էին մինչեւ վերջ: Սակայն կառանձնացնեմ 9-րդ տուրում ուզբեկ շախմատիստի դեմ պարտիան, երբ ես խաղում էի սեւերով: Կարողացա հաղթանակի հասնել ու ամրապնդվել առաջին տեղում: Այդ ժամանակ հավատացի, որ կարող եմ հաղթող դառնալ»,-խոստովանել է շախմատիստը:

Նա նշել է, որ մինչեւ առաջնությունը Ծաղկաձորում հավաքներ են ունեցել, որի ընթացքում շատ են աշխատել ֆիզիկական պատրաստվածության վրա. «Սա էր պատճառը, որ մրցաշարի ժամանակ հոգնածություն չէի զգում ու հեշտ էր այդքան ժամ շախմատ խաղալը»:

Սարգսյանը նոյեմբերի 24-ից Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում հանդես է գալու Համաշխարհային Օլիմպիադայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին