Այսօր Խանտի Մանսիսկում մեկնարկելու է կանանց շախմատի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնելու են 2 շախմատիստուհիներ: Մեկնարկային տուրում, որը կայանալու է նոյեմբերի 3-ին, Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով մրցելու է Հունգարիան ներկայացնող Հոանգ Թանհի հետ:
Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն էլ լինելու է Աննա Ուշենինան (Ուկրաինա), հայ շախմատիստուհին կրկին սեւերով է հանդես գալու:
Նոկաուտ համակարգով անցկացվող ԱԱ-ին մասնակցելու են 64 շախմատիստներ: Դանիելյանն ԱԱ-ում վարկանիշով 35-րդն է, իսկ Մկրտչյանը՝ 41-րդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: