2333 դիտում

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի ԱԱ-ին


Լուսանկարը` FIDE


Նոյեմբերի 2-23-ը Խանտի Մանսիսկում կայանալու է կանանց շախմատի Աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Նրանք վերջերս են վերադարձել Բաթումիից, որտեղ մասնակցել են Համաշխարհային շախմատային Օլիմպիադային: Հայաստանի ընտրանին  գրավել էր 6-րդ տեղը:

Դանիելյանն ԱԱ-ում վարկանիշով 35-րդն է, իսկ Մկրտչյանը՝ 41-րդը:

Առաջնությանը մասնակցելու են 64 շախմատիստուհիներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին