Ապրիլ 20, 2024
2951 դիտում

Օլիմպիադա. Հայաստանի ընտրանիները տեղ չգտան լավագույն եռյակում


Լուսանկարը` FIDE


Բաթումիում այսօր ավարտվել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:

Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ՝ 2:2 եւ 16 միավորով գրավել 8-րդ տեղը:

Ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանի ընտրանին (18 միավոր): Վերջինիս հաջորդել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թիմերը, որոնք նույնպես վաստակել են 18-ական միավոր:

Կանանց ընտրանին, որը մինչեւ վերջին տուրը լավագույն եռյակում հայտնվելու մեծ շասեր ուներ, 1:3 հաշվով զիջել է Վրաստանին: Օլիմպիադայի չեմպիոն 18 միավորով դարձել է Չինաստանի թիմը, որը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել է Ուկրաինային: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանը:

Հայաստանը 16 միավորով գրավել է 6-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին