Ապրիլ 20, 2024
4627 դիտում

Օլիմպիադա. Վերջին տուրից առաջ կանանց թիմը կիսում է 2-4-րդ տեղերը


Լուսանկարը` FIDE


Հայաստանի կանանց հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրից առաջ 16 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը:

Արթուր Չիբուխչյանի սաները 10-րդ տուրում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումն Ադրբեջանի հավաքականի դեմ պայքարում: Բոլոր խաղատախտակների վրա գրանցվել են ոչ-ոքիներ:

Այժմ Հայաստանի ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 4-րդ տեղում՝ առաջատար Չինաստանին զիջելով ընդամենը մեկ միավոր:

Այսօր Հայաստանի ընտրանին ուժերն է չափելու Վրաստանի 1-ին թիմի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին