Ապրիլ 19, 2024
2869 դիտում

Շախմատի Օլիմպիադա. Այսօր կկայանան նախավերջին տուրի պարտիաները


Լուսանկարը` FIDE


Բաթումիում այսօր կայանալու է շախմատային Օլիմպիադայի նախավերջին տուրը:

Մրցանակային եռյակում տեղ գրավելու համար պայքարում Հայաստանի հավաքականներին կարեւոր հանդիպումներ են սպասվում:

Տղամարդկանց ընտրանին, որն իր ակտիվում ունի 15 միավոր, ուժերն է չափելու ԱՄՆ-ի հետ, որը կրկին նույնքան միավոր ունի: Կայանալու են հետեւյալ պարտիաները՝ Լեւոն Արոնյան-Ֆաբիանո Կարուանա, Գաբրիել Սարգսյան-Ուեսլի Սո, Հրանտ Մելքումյան-Սամուել Շենքլանդ եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Ռեյ Ռոբսոն:

Կանանց ընտրանին (15 միավոր) հանդիպելու է Ադրբեջանին (14 միավոր): Էլինա Դանիելյանը մրցելու է Գունայ Մամազադայի, Լիլիթ Մկրտչյանը՝ Զեյնաբ Մամաջարովայի հետ: Աննա Սարգսյանն ուժերն է չափելու Խանիմ Բալաջաեւայի, իսկ Մարիա Կուրսովան՝ Գյուլնար Մամադովայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին