Ապրիլ 20, 2024
2652 դիտում

23 տարի անց ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունեցավ


Լուսանկարը` Mediamax


Բաթումիում կայացել է շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որի ժամանակ անդամներն ընտրել են կառույցի նոր նախագահ:

Այս պաշտոնին առաջադրվել էին երեք թեկնածու՝ Արկադի Դվորկովիչը (Ռուսաստան), Գեորգիոս Մակրոպուլոսը (Հունաստան) եւ Նայջել Շորթը (Անգլիա):

Ելույթների ու ծրագրերի ներկայացման ժամանակ Շորթը հայտարարել է, որ ինքնաբացարկ է հայտնում ու սատարում է Դվորկովիչին:

Քվեարկության արդյունքում 103:78 ձայների առավելությամբ ՖԻԴԵ-ի նախագահ է դարձել Դվորկովիչը: Նա խոստովանել է, որ ողջ ուժերը ներդնելու է շախմատը ողջ աշխարհում տարածելու համար, աշխատելու է լուծել այն խնդիրները, որոնք կան ֆեդերացիայում:

Ըստ նրա՝ մեծ պոտենցիալ կա այս մարզաձեւն ավելի դիտարժան ու հետաքրքիր դարձնելու, դրա համար պետք են նոր մոտեցումներ ու թարմություն: Դվորկովիչը համոզված է, որ ինքն ու իր թիմը կկարողանան պատվով դուրս գալ:

ՖԻԴԵ-ն 1995-ից գլխավորում էր Կիրսան Իլյումժինովը, որն այս ընտրություններում սատարում էր հենց Դվորկովիչին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին