Ապրիլ 24, 2024
3342 դիտում

2022 թվականին շախմատի Օլիմպիադան կընդունի Բելառուսը


Լուսանկարը` European Chess Union


Այսօր Բաթումիում ՖԻԴԵ-ն հաստատել է, որ 2022 թվականի շախմատի Օլիմպիադան կկայանա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Անցկացման հայտ ներկայացրել էր միայն այդ երկիրը:

ՖԻԴԵ-ի նորանշանակ փոխնախագահ, Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անաստասիա Սորոկինան ասել է, որ իրենք շատ երջանիկ են, անելու են ամեն ինչ, որպեսզի հրաշալի մրցաշար կազմակերպեն ու անմոռանալի դարձնեն բոլորի համար:


Մինչ այդ, 2020-ի Համաշխարհային Օլիմպիադան հյուրընկալելու է ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին