Ապրիլ 19, 2024
3936 դիտում

Կանանց հավաքականն Օլիմպիադայի միանձնյա առաջատարն է


Լուսանկարը` FIDE


Բաթումիում ընթացող շախմատի Օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է վստահ ու հաղթական ելույթները:

Արթուր Չիբուխչյանի սաները հերթական անակնկալը մատուցել են ԱՄՆ-ի հետ դիմակայությունում՝ 2,5:1,5: Հայաստանի հավաքականից հաղթանակ են տոնել Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ միակ պարտությունը կրել է Մարիա Կուրսովան:

Թիմային 13 միավորով Հայաստանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջիկա մրցակիցներից առաջ լինելով մեկ միավորով: Այսօր կանանց թիմը մրցելու է Ուկրաինայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին