Ապրիլ 25, 2024
3757 դիտում

Օլիմպիադա. Հայտնի են Հայաստանի թիմերի մրցակիցները


Լուսանկարը` batumi2018.fide.com


Մեկօրյա դադարից հետո այսօր Բաթումիում վերսկսելու է շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:

6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերն է չափելու Մակեդոնիայի հետ: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 8-ական միավոր:

 

Կանանց ընտրանին մրցելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Հայերը վաստակել են 9 միավոր, իսկ ռուսները՝ 8: 

 

Թիմերի գլխավոր մարզիչները դեռ չեն հրապարակել շախմատիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու այսօրվա դիմակայություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին